Սև ծովը չպետք է դառնա բախման ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ Էրդողան

Սև ծովը չպետք է դառնա բախման ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային, լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին:

Նա նաև հայտարարել է, որ հրավիրել է Պուտինին այցելել Թուրքիա։ «Մենք քննարկեցինք հնարավորինս շուտ հանդիպելու անհրաժեշտությունը, և նա խոստացավ պահել իր խոսքը: Հուսով եմ, որ այս այցը շուտով կկայանա», – ասել է Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս