«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին։ «Լուսավոր Հայաստանի» հիմնադրման 10-ամյակին նվիրված համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կուսակիցներին առաջարկեց հենց այսօր սկսել ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքները։ Համագումարի մասնակիցների մեծ մասը կողմ քվեարկեց առաջարկին։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
