«Ռեժիմի ապօրինություններին դեմ արտահայտվողները հայտնվում են թիրախում»․ Տիգրան Աբրահամյան

Շուրջ 6 ամիս է՝ Վահագն Չախալյանը կալանավորված է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է՝ ինչպես «Սրբազան պայքարի» մյուս դեմքերի գործերում, Վահագնի գործի տակ ևս որևէ փաստ գոյություն չունի:

«Վահագնի «մեղավորությունն» իր ակտիվ և ըմբոստ կեցվածքի և իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է:

Իշխանությունը խրախուսում է հարմարվողականությունն ու մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս