Մակրոնը դեռևս չի որոշել՝ կմասնակցի՞ Ուկրաինայի հարցով բանակցություններին, թե՞ ոչ. լրատվամիջոցներ
Մակրոնը դեռևս չի որոշել՝ կմասնակցի՞ Ուկրաինայի հարցով բանակցություններին, թե՞ ոչ. լրատվամիջոցներ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելոբ Agence France-Presse-ին:
«Նախագահը դեռ պետք է որոշում կայացնի»,- գործակալությունը մեջբերել է Ֆրանսիայի նախագահի անանուն խորհրդականի խոսքերը։
Փակ ճեպազրույցի ժամանակ նա լրատվամիջոցների ներկայացուցիչներին բացատրել է Եվրոպայի և Ուկրաինայի դիրքորոշումները ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ եվրոպացիները պնդում են, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ պետք է ապահովի նախքան տարածքային հարցերի շուրջ էական բանակցությունների սկսվելը։
