Գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումները կազմակերպելու համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Երևան քաղաքի ամանորյա մշակութային միջոցառումները և տոնական ձևավորման գործընթացը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին՝ գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության նախատեսվող միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 07:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը:

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 00:00-ն երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031