ԵՄ-ն չի կարող փակ աչքերով հետևել հայերի նկատմամբ իրականացվող բռնություններին Բաքվում և Հայաստանում. Մետաքսե Հակոբյան

«Ազատություն քաղբանտարկյալներին, Բաքվում պահվող հայ գերիներին» կոչերով ՀՀԿ ուսանողական կազմակերպության և ՀՀԿ-ի Երևանի երտասարդական կառույցի ներկայացուցիչները և քաղաքական մի շարք գործիչներ բողոքի ակցիա էին իրականացնում ԵՄ գրասենյակի մոտ։

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարեց, որ ԵՄ-ն չի կարող փակ աչքերով հետևել հայերի նկատմամբ իրականացվող բռնություններին՝ Բաքվում և Հայաստանում։

«Այս հանցագործ քաղաքականության հանդեպ ԵՄ լուռ համբերատարությունն այլևս դարձել է անընդունելի։ ԵՄ-ի «մտահոգությունը» այլևս ոչինչ չի փոխում իրականության մեջ, պահանջում ենք իրական ճնշում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031