Հայաստանում մարդկանց հանցագործ են նշանակում իշխանությանը ընդդիմանալու հանդգնության համար. Տիգրան Աբրահամյան

«Ազատություն քաղբանտարկյալներին, Բաքվում պահվող հայ գերիներին» կոչերով ՀՀԿ ուսանողական կազմակերպության և ՀՀԿ-ի Երևանի երտասարդական կառույցի ներկայացուցիչները և քաղաքական մի շարք գործիչներ բողոքի ակցիա էին իրականացնում ԵՄ գրասենյակի մոտ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵՄ-ի և տարբեր այլ միջազգային կառույցների կողմից ՀՀ-ում արձանագրված քաղաքական աննախադեպ հետապնդումների նկատմամբ ուշադրությունը կամ կտրուկ նվազել է, կամ պարզապես չկա։

«Մեր նվազագույն անելիքը այս խնդիրները օրակարգում պահելն է»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս