Բաժիններ՝

Ավստրալիայում երեխաներին և դեռահասներին արգելել են օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի 16 տարեկանից փոքր անձանց արգելվում է մուտք գործել սոցիալական ցանցեր։

Երկրի ինտերնետ-կարգավորողի (eSafety) հայտարարության մեջ նշված է, որ դեկտեմբերի 10-ից Ավստրալիայում գործող սոցիալական ցանցերը պարտավոր են ապաակտիվացնել երեխաների և դեռահասների օգտահաշիվները:

«Այսօրվանից սոցիալական ցանցերում գործում են սահմանափակումներ․ օգտահաշիվ ունենալու համար տարիքը պետք է լինի 16 և ավելին։ Դա զարգացման կարևոր փուլում կապահովի պատանի ավստրալացիների համացանցային անվտանգությունը», – ասվում է կարգավորողի հայտարարության մեջ:

eSafety-ն պարզաբանել է, որ արգելքը վերաբերում է Facebook-ին, Instagram-ին, Kick-ին, Reddit-ին, Snapchat-ին, Threads-ին, TikTok-ին, Twitch-ին, X-ին և YouTube-ին:

«Նրանք պարտավոր կլինեն ձեռնարկելու ողջամիտ քայլեր՝ 16 տարեկանից փոքր ավստրալացիներին արգելելու՝ ունենալ օգտահաշիվներ իրենց հարթակներում, սակայն երեխաներն ու դեռահասները նախկինի նման կկարողանան դիտել հանրային հասանելի կոնտենտը սոցիալական ցանցերում, որի համար գրանցում չի պահանջում օգտահաշվում», – նշել է կարգավորող մարմինն՝ ընդգծելով, որ պատանիները նաև կկարողանան կապի մեջ մնալ ընկերների հետ՝ օգտագործելով օգտահաշիվները հաղորդագրությունների փոխանակման հավելվածներում և առանց տարիքային սահմանափակման հարթակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031