Բաժիններ՝

Լավրովը հայտարարել է, թե Թրամփն Արևմուտքում միակն է, ով հասկանում է Ուկրաինայի ճգնաժամի արմատական ​​պատճառները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակ արևմտյան առաջնորդն է, որը հասկանում է այն պատճառները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմն Ուկրաինայում։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից՝ այս մասին ՌԴ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Սակայն նույնիսկ այս ֆոնին Միացյալ Նահանգները ցուցաբերում է աճող անհամբերություն, հատկապես նախագահ Թրամփը, ով, ինչպես արդեն ասացի, միակ արևմտյան առաջնորդն է, որն այս տարվա հունվարին Սպիտակ տուն մտնելուց անմիջապես հետո սկսեց ցույց տալ, որ հասկանում է պատճառները, որոնք անխուսափելի դարձրին Ուկրաինայում պատերազմը», – նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս