Գերեվարված Ռուբեն Վարդանյանը միջնորդել է ծանոթանալ «քրեական գործի փաստաթղթերին»
Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում «դատական նիստի» ժամանակ միջնորդել է ծանոթանալ «քրեական գործին առնչվող որոշ փաստաթղթերի»:
Դատավորը հայտարարել է, որ Վարդանյանին նշանակված փաստաբանը փաստաթղթերին կարող է ծանոթանալ այս շաբաթվա ընթացքում։
«Նիստի» ընթացքում շարունակվել է նաև «տուժողների ցուցմունքների» հրապարակումը: Հաջորդ «նիստը» նախատեսված է դեկտեմբերի 9-ին:
