Ապօրինի կալանավորված հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվի առ Աստված
Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից հայտնում են. «Դեկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ին, Արագածոտնի թեմի Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու մեր սիրելի Առաջնորդ, հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար»։
