Բաժիններ՝

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր. քրեական ոստիկանները ունեն կասկածներ, որ այն կապ ունի մեկ այլ «ռազբոռկայի» հետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին Երևանում վիճաբանություն, ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները, ովքեր տեղում պարզել են, որ տեղեկությունը հավաստի է:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Երևանի բնակիչ 32-ամյա Ա. Չիչոյանը հասարակության նկատմամբ անհարգալից, կամ իրավական, կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել և վիճաբանել է դեռևս չպարզված մի քանի անձանց հետ և այդ վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Ա. Չիչոյանը ոտքի հատվածում մարմնական վնասվածքներ է ստացել:

Ըստ մեկ այլ օպերատիվ տեղեկությունների՝ այդ վիճաբանության ժամանակ կրակոցներ է արձակել նաև Ա. Չիչոյանը և պարզվում է՝ նա օ՞դ է կրակել, թե՞ իր վրա հարձակվողների ուղղությամբ: Այս պահին պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը:

Դեպքի մասին քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկաններին հաջողվել է նույն օրը՝ ժամեր անց, Ա. Չիչոյանին հայտնաբերել և հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Իրավապահները ունեն կասկածներ, որ նշված վիճաբանություն-ծեծկռտուքը կապ ունի նախկինում մեկ այլ «ռազբոռկաների» հետ:  Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս