Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ IBA-ի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ IBA-ի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամ Հովհաննես Բաչկովն, ով հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում, ԱԱ-ի երկրորդ մենամարտում մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովի հետ ու առավելության հասավ 5:0 հաշվով: Բաչկովը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս