«Արմավիր» ՔԿՀ-ի մատուռներում կատարվել է ազատազրկված անձանց մկրտություն
Դեկտեմբերի 8-ին քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ, հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի ձեռամբ և հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանի, բարեշնորհ սարկավագներ Դավիթ Սերգեյենկոյի և Մայիս Ղազարյանի գործակցությամբ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի Սուրբ Գրիգոր Նարեկացի և Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռներում կատարվել է ազատազրկված անձանց մկրտություն։
Հայտնում են ՀՀ Քրեակատարողական ծառայությունից։
Մկրտությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, աստիճանակարգությամբ` առաջինը, որով մկրտվողը դառնում է Աստծու որդեգիր և եկեղեցու անդամ` բռնելով փրկության ուղին: Մկրտության խորհուրդը հաճախ իրականացվում է նաև քրեակատարողական հիմնարկներում:
