Ասաց՝ կանենք Միքայել ջան, Ուրարտուին մենք պիտի տեր լինենք. Միքայել Բադալյանը՝ Միհրան Հակոբյանի մասին

Միքայել Բադալյանը գրում է. «Միհրանի հետ առաջին անգամ ծանոթացել եմ Էրեբունի թանգարանում, երբ Էրեբունու մասին իրենց հաղորդումն էին նկարահանում: Դրանից հետո էլի հաղորդումներ եղան ու սկսեցինք պարբերաբար շփվել: Երբ ես Էրեբունի թանգարանի տնօրենի պաշտոնը լքեցի, կային այսպես կոչված բարեկամներ, ովքեր չգիտես ինչ հետաքրքիր պատճառներով դադարեցին ինձ հիշել: Դե էլ պետք չէի, շատերը վախենում էին, որովհետև ինձ հետ շփվելով իրենց հարվածի տակ էին դնելու` իրենց ասելով:

Բայց, օրինակ, Միհրանն անմիջապես զանգեց ինձ և առաջարկեց իր աջակցությունը: Երբ հանդիպեցինք, ասացի, որ մտքումս տարբեր գաղափարներ կան ՈՒրարտուի համար: Ասեց, -կանենք Միքայել ջան, ՈՒրարտուին մենք պիտի տեր լինենք:

Երևի վերջին շրջանում շատերն են տեսել 100 կարճ ռիլեր Իրական Պատմություն էջում ՝ Ուրարտուի վերաբերյալ:

Դրանց շնորհիվ մարդիկ սկսեցին գիտահանրամատչելի տեղեկություն ստանալ Ուրարտուի տարբեր բնագավառների մասին: Այդ կարևոր նախագիծը մենք արեցինք Միհրանի հետ և Միհրանի շնորհիվ:

Պինդ մնա, եղբայր ջան: Աստված քեզ և քո ընտանիքին պահապան:

Զգույշ խոսենք Հայաստանում, զգույշ քայելնք Հայաստանում…»:

Տեսանյութեր

Լրահոս