Հունաստանը կոչ է արել Լիբիային չեղարկել Թուրքիայի հետ կնքած հուշագիրը

Լիբիայի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է փոխխոսնակ Միսբա Դումայի հայտարարությունը, որով նա արձագանքել է Հունաստանի խորհրդարանի խոսնակ Նիկիտա Միխայիլ Կակլամանիսի հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ Հունաստանը կոչ էր արել Լիբիայի Ներկայացուցիչների պալատին չհաստատել Թուրքիայի և Լիբիայի միջև 2019-ին կնքված ծովային իրավասության տարածքների սահմանազատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև կոչ էր արել Լիբիային չեղարկել այդ հուշագիրը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Լիբիան լիովին ինքնիշխան պետություն է և մերժում է իր որոշումներին միջամտությունը կամ որևէ արտաքին կողմի կողմից քաղաքական կողմնորոշումների պարտադրում։

«Պետության կողմից կնքված համաձայնագրերը միջազգային իրավունքին և նորմերին ենթակա ինքնիշխան որոշումներ են, և ոչ մի երկիր իրավունք չունի Լիբիային հրամայել վավերացնել կամ չեղյալ համարել դրանք», -նշվում է հայտարարության մեջ։

Կոչ է արվել  հունական կողմին զսպվածություն ցուցաբերել, հարգել Լիբիայի ինքնիշխանությունը և դադարեցնել Լիբիայի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ։

Տեսանյութեր

Լրահոս