Միհրան Հակոբյանը քթի կոտրվածք և սալջարդ ունի, սա մեսիջ էր. Արմեն Մինասյան
Միհրան Հակոբյանը քթի կոտրվածք ունի, գանգուղեղային ինչ-որ վնասվածք և սալջարդ է ստացել: Բավականին լուրջ վնասվածքներ կան: Ինքը շոկային վիճակում է, այս մասին «Իզմիլյան» ԲԿ-ի մոտ լրագրողնեի հետ ճեպազրույցում տեղեկացրեց քաղաքագետ Արմեն Մինասյանը:
Նրա խոսքով՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Միհրան Հակոբյանի վրա հարձակումը տեղի է ունեցել իր հանրային ակտիվության՝ ֆեյսբուքյան գրառումների համար:
«Իմ տպավորությամբ՝ օրը ցերեկով նման հարձակումը շատ ցուցադրական է, հարձակումը թիկունքից է եղել և փախուստ: Ակնհայտ է՝ դա կարճ մեսիջ էր, որ դադարեցնի այն, ինչ անում էր: Սա ուղղակի դաս է բոլորին»,- նշեց նա:
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։
«Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնակվն վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։
Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»:
