ՀԱՊԿ ԽՎ-ն նշում է աշխարհում լարվածության հետագա էսկալացիայի ռիսկը. հայտարարություն

Աշխարհում լարվածության հետագա էսկալացիան, ուժային ճնշումն ու միջամտությունը ինքնիշխան երկրների ներքին գործերին կարող են գլոբալ մասշտաբի դիմակայություն հրահրել։ Այս մասին հայտարարել են ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում:

Ինչպես նշել են կառույցում, անբաժանելի եվրասիական անվտանգության ճարտարապետության կառուցումը հատուկ նշանակություն է ձեռք բերում բազմաբևեռ աշխարհի կայացման ու տարբեր սպառնալիքների սրման պայմաններում:

«Մեր անփոփոխ և հաստատուն հանձնառությունն ենք հայտնում բարիդրացիության և պետությունների խաղաղ գոյակցության քաղաքականության առաջմղմանը՝ միմյանց ազգային շահերը պատշաճ հաշվի առնելով, միջպետական հակամարտություններն ու վեճերը քաղաքական-դիվանագիտական միջոցներով հաղթահարելու համար համատեղ լուծումներ գտնելու հարցում», – ընդգծվում է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի համատեղ նիստը և 18-րդ լիագումար նստաշրջանն անցկացվում են ՌԴ Պետդումայի հարթակում՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ:

Նիստին մասնակցում են խորհրդարանական պատվիրակություններ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, ինչպես նաև Իրանից: Միջոցառմանը Հայաստանը ներկայացված չէ։

Տեսանյութեր

Լրահոս