Գերմանիայի ԱԳՆ-ն որոշել է Ռուսաստանին հարվածել նոր թևից
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը որոշել է հետևել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի օրինակին և մեկնել Չինաստան՝ բանակցություններ վարելու, հաղորդում է РИА Новости-ն:
Նպատակն է համոզել Պեկինին՝ Մոսկվայի վրա ճնշում գործադրել՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։
«<…> Ոչ մի այլ երկիր Ռուսաստանի վրա այնպիսի ազդեցություն չունի, ինչպես Չինաստանը…»,- հայտարարել է Վադեֆուլը:
