«Роскосмос»-ը հրապարակել է մոլորակի ամենամեծ սառցաբեկորի լուսանկարը
«Роскосмос» պետական կորպորացիան հրապարակել է ամենամեծ D15a սառցաբեկորի՝ ուղեծրից արված լուսանկարները: Սառցե հսկան ներկայումս լողում է Համագործակցության ծովում, որը Հարավային օվկիանոսի մի մասն է կազմում։
«Ռոսկոսմոսի արբանյակները այն հայտնաբերել են Համագործակցության ծովում»,- ասվում է պետական կորպորացիայի հայտարարության մեջ։
Նախկինում Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտությունների ինստիտուտի (AARI) ներկայացուցիչները հայտնել էին, որ A23a սառցաբեկորը կորցրել է իր սկզբնական տարածքի 67%-ը՝ զիջելով մոլորակի ամենամեծ սառցաբեկորի իր դիրքը D15a սառցաբեկորին։

