Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից. Yeni Şafak
Թուրքիայում հրապարակվել է ապօրինի խաղադրույքների վերաբերյալ «Papara»-ի (վճարային հարթակ) գործով մեղադրական եզրակացություն։ Այնտեղ նշվում է, որ Թուրքիայում գործող ապօրինի խաղադրույքների կայքերում օգտագործվում են Շվեյցարիայում, Հայաստանում և Միացյալ Թագավորությունում ստեղծված համակարգեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եզրակացությունում տեղ գտած գաղտնի վկայի ցուցմունքի համաձայն՝ Շվեյցարիայում գործող «Betradar»-ը տրամադրում է սպորտային խաղադրույքների գործակիցներ և տվյալներ, «Evolution Gaming»-ը առաջարկում է live casino-ի ծառայություններ իսկ տեխնիկական ենթակառուցվածքները ապահովում է Հայաստանում և Մեծ Բրիտանիայում գործող «Betconstruct»-ը:
Գաղտնի վկան նշել է. «Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից: Յուրաքանչյուր ամսվա առաջին 10 օրվա ընթացքում Թուրքիայից BTC-ով մոտ 10 մլն եվրո է ուղարկվում Երևան կամ Լոնդոն»: Նա նշել է, որ անօրինական խաղադրույքների միջոցով Թուրքիայից արտասահման մաքսանենգ ճանապարհով ուղարկվող տարեկան գումարը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։
