ԵՄ-ն ցանկանում է ընդունել Ուկրաինային և պատերազմ սկսել Ռուսաստանի հետ. Օրբանը

Եվրամիությունը նախատեսում է Ուկրաինային ընդունել մինչև 2030 թվականը, ինչը կնշանակի Ռուսաստանի հետ պատերազմի սկիզբ, որին Եվրոպան արդեն սկսել է պատրաստվել, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Մութ ամպեր են կուտակվում Եվրոպայի վրա։ Բրյուսելը Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում 2030 թվականին։ Բրյուսելի կողմից մեկնարկած զենքի ծրագրի հայտարարված նպատակն է Միությունը պատրաստել պատերազմի մինչև 2030 թվականը։ Եվ 2030 թվականը նաև Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության ընթացակարգի նպատակային ամսաթիվն է»,- գրել է Օրբանը Ֆեյսբուքում։

Հունգարիայի վարչապետը հիշեցրել է, որ ԵՄ հիմնադիր համաձայնագրի համաձայն՝ մեկ անդամ պետության տարածքում հակամարտությունը պարտավորեցնում է մյուս երկրներին միանալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031