Շվեդիան պլանավորում է ռազմական տեխնիկա տեղակայել Ֆինլանդիայում
Շվեդիան նախատեսում է ռազմական տեխնիկա տեղակայել Ֆինլանդիայի հյուսիսում՝ այնտեղ ստեղծվող ՆԱՏՕ-ի բազմազգ բրիգադի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Yle-ն։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան և Իտալիան կմասնակցեն ՆԱՏՕ-ի ուժերի ստեղծմանը:
«Շվեդիան նախատեսում է իր ռազմական տեխնիկայի մի մասը տեղակայել Ֆինլանդիայում՝ պաշտպանական համագործակցության ամրապնդման շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։
