«Արդար» խաղաղության հիման վրա մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում․ Հաջիև

Արդար խաղաղության հիման վրա մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում․ այս մասին Քաթարում «Դոհա ֆորում»-ի շրջանակում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ վերջերս ստորագրված խաղաղության բազմաթիվ համաձայնագրեր արդյունք չեն տվել, քանի որ դրանք ստորագրելուց հետո կողմերն իրենց զգում են «հարմարավետության գոտում»։

«Բայց Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են խուսափել այս իրավիճակից։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ խաղաղությունը վերելքի գործընթաց է, ուստի շատ աշխատանք է պահանջվում»,- ասել է Հաջիևը։

Նա հավելել է, որ պաշտոնական Բաքուն և Երևանը մշտական ​​կապի մեջ են և աշխատում են երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս