Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա 4 տուժած

Դեկտեմբերի 6-ին, ժամը 13։06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լեռնանիստ գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնի­շի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և երեք ուղևորի մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Տեսանյութեր

Լրահոս