Այս իշխանության օրոք քանդումի քաղաքականություն է իրագործվում, չպետք է թույլ տալ՝ Սփյուռքն օտարանա Հայաստանից. Տեր-Խաչատուրյան

ՀՀ կառավարությունից ոչ մի օգնություն չկա, իսկ տեղ-տեղ էլ խոչընդոտում կա արտերկրում Հայ դատի աշխատանքներին։ Այս մասին այսօր ՀՅԴ 135-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունը ոչ թե ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, այլ ավելի շատ անտարբեր է։

«Այդ անտարբերությունը նույնիսկ մեր բարեկամներն են օգտագործում մեր դեմ` ասելով, թե ձեր պետությունը հետաքրքրություն չի ցուցաբերում այս հարցի շուրջ, սա ինչի՞ արդյունք է։ Մենք փորձում ենք բացատրել, որ մենք համաձայն չենք այդ կարծիքի հետ. դրսում մենք աշխատում ենք որպես տարբեր երկրների քաղաքացիներ, և այդ ձևով ենք պահանջատեր»,- ընդգծեց Տեր-Խաչատուրյանը։

Նա ևս մեկ անգամ շեշետեց` միայն ՀՀ իշխանության կարծիքը չէ, որ կարևոր է. ամբողջ հայությունն ունի համահայկական կոնկրետ պահանջ, այն է` Հայց ցեղասպանության ճանաչում։

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։

Տեսանյութեր

Լրահոս