Ինդոնեզիայում ավելի քան 900 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով
Ինդոնեզիայի Սումաթրա կղզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 908 մարդ է զոհվել, տուժել է ավելի քան 4200-ը։ Այս մասին հայտնում է Ինդոնեզիայի բնական աղետների կառավարման ազգային գործակալությունը։
Ավելի քան 400 մարդ անհայտ կորած է համարվում, աղետի հետևանքով ավերվել է ավելի քան 100 հազար տուն։
Անցնող շաբաթվա ընթացքում Ինդոնեզիան, Շրի Լանկան և Թայլանդը հայտնվել են ցիկլոնների ազդեցության գոտում, երեք երկրներում միասին զոհերի թիվը գերազանցել է 1400-ը:
