Սրբուհի Գալյանը Կատարում կմասնակցի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 11-րդ նստաշրջանին
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Կատարի Պետությունում կմասնակցի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի (UNCAC CoSP) 11-րդ նստաշրջանին։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սրբուհի Գալյանը վերոնշյալ համաժողովին մասնակցելու համար Կատարի Պետություն կգործուղվի դեկտեմբերի 15-19-ը։
