Իսկ դուք Նիկոլին եք ընդդիմությո՞ւն, թե՞ խորհրդարանական ընդդիմությանը. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքան իր էջում գրում է. «Իսկ դուք Նիկոլին եք ընդդիմությո՞ւն, թե՞ խորհրդարանական ընդդիմությանն եք ընդդիմություն։
Ընտրություններին ընդառաջ ակտիվացել են խորհրդարանական ընդդիմությանն ուղղված քննադատությունները։
Մի մասը մեզ քննադատում է Նիկոլին չհեռացնելու համար։
Մյուսներն ավելի հեռուն են գնում ու մեղադրում երկու ընդդիմադիր ուժերին իշխանափոխություն չցանկանալու մեջ։
Շարքային քաղաքացիներն իրավունք ունեն ու պետք է մեզնից պահանջեն ավելի արդյունավետ գործողություններ։
Բայց արդյո՞ք իրավունք ունեն մեզ մեղադրելու նրանք, ովքեր ոչինչ չեն արել Նիկոլին հեռացնելու համար։
Ու՞ր էիք դուք, երբ Հանրանետականը փողոցներից տուն չէր գնում:
Ու՞ր էիք դուք, երբ մենք ձերբակալվում ու կալանավորվում էինք։
Արդյո՞ք ազնիվ եք դուք, երբ «բոչկա» եք գլորում տարիներ շարունակ Նիկոլի ռեժիմի դեմ ազնիվ պայքարած, բայց դրական արդյունք չգրանցած ընդդիմության վրա։
2024-ի հուլիսից մեծ հանրահավաք ու անհնազանդության ակցիաներ չեն եղել։
Կազմակերպեիք, համախմբեիք, պայքարեիք… մենք էլ կգայինք, ձեզ կօժանդակեինք։
Նիկոլի իշխանության մնալու գլխավոր պատճառն ընդդիմության վատ պայքարը չէ։
Ինչպես ժամանակին նշել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարիչը մնում է իշխանության, նախ եւ առաջ արտաքին ուժերի սատարման պատճառով։
Սա է գլխավոր պատճառը։
Եվ կարիք չկա թիրախավորել խորհրդարանական ընդդիմությանը։
Դրանով մենք մեր ընդհանուր նպատակին՝ իշխանափոխությանը, ոչ թե մոտենում ենք, այլ ավելի ենք հեռանում»:
