Արամ Ա-ն ու Լիբանանում Իրանի դեսպանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հռոմի Պապ Լևոն 14-րդի Լիբանան կատարած այցի, Լիբանանում տիրող իրավիճակի, Հայաստան-Իրան հարաբերությունների, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցեր։
Հանդիպման ավարտին դեսպանը Վեհափառ հայրապետին հրավիրել է այցելել Իրան։
