Բաժիններ՝

Թրամփը հայտնել է, թե որ հավաքականին է համարում 2026 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե որ հավաքականին է համարում 2026 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտ։

«Իսպանիան, անշուշտ, ֆավորիտներից մեկն է։ Իսպանիան հիանալի թիմ ունի և միշտ էլ այդպիսին է եղել։ Ես Իսպանիայի մեծ երկրպագու եմ և սիրում եմ այդ երկիրը։ Կասեի, որ նրանք շատ լավ շանսեր ունեն»,- Թրամփի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը կհյուրընկալեն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։ Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է 48 ազգային հավաքական։ Առաջնությունը կկայանա 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։ 2022 թվականի եզրափակչում արգենտինացիները հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին Ֆրանսիային (հիմնական և լրացուցիչ ժամանակը ավարտվել էր 3։3 հաշվով)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս