Այս տարի նշվում է Հայաստանում փաստաբանության 107֊րդ ամյակը. ՓՊ նախագահը շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
«Այս տարի նշվում է Հայաստանում փաստաբանության 107֊րդ ամյակը:
Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:
Ի հեճուկս մեր մասնագիտական համայնքին չշրջանցող մարտահրավերներին և խնդիրներին, անթաքույց ոգևորությամբ ուզում եմ նշել, որ փաստաբանները շարունակում են նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական մշակույթի զարգացմանը, հաղթահարել ծառացող խնդիրները՝ աչքի ընկնելով բարձր պրոֆեսիանալիզմով, պատվախնդրությամբ և պատասխանատվությամբ:
Փաստաբանի նվիրական առաքելությունը օրենքի գերակայության, արդարության և մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհին, բարձրագույն գնահատանքի է արժանի։
Կրկին շնորհավորում եմ՝ մաղթելով մասնագիտական նոր ձեռքբերումներ, վերելքներ և անկոտրում կամք իրավական պետության կերտման դժվարին ճանապարհին»։
