Իտալիայի վարչապետը կոչ է արել Եվրոպային ապահովել անվտանգությունը սեփական ուժերով

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել եվրոպական երկրներին ապահովել իրենց սեփական անվտանգությունը և չապավինել Միացյալ Նահանգներին։ Նա այս հայտարարությունն արել է La7 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մելոնին նաև նշել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները չեն վատթարանում. ինքնապաշտպանությունը անխուսափելի պատմական գործընթաց է։ Քաղաքական գործչի խոսքով՝ հարցն այն է, թե որքանով է յուրաքանչյուր երկիր պատրաստ պաշտպանել իր շահերը։

«Ամերիկացիներն այսօր որոշում են, թե ինչպես պաշտպանել իրենց շահերը, քանի որ նրանք ունեն դրա համար անհրաժեշտ ուժը։ Ես կարծում եմ, որ Եվրոպան նույնպես պետք է նույնը անի»,- ասել է Մելոնին։

Տեսանյութեր

Լրահոս