Զելենսկիին և Երմանկին նկատել են Կիևում
Անդրեյ Երմակը, ով կոռուպցիոն սկանդալից հետո հրաժարական էր տվել Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, կարող է մնալ Կիևում և շարունակել աշխատել Վլադիմիր Զելենսկու համար։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ, «Այլ Ուկրաինա» շարժման խորհրդի անդամ Վասիլ Վաքարովը, ում խոսքերը մեջբերում է aif.ru-ն։
«Ըստ տեղեկությունների՝ Երմակը գտնվում է Կիևում։ Նա շարունակում է ղեկավարել Զելենսկու գրասենյակը»,- հայտարարել է ուկրաինացի քաղաքագետը։
Վաքարովը նաև հիշեցրել է, որ խուզարկություններից անմիջապես հետո Երմակը հրապարակավ հայտարարեց, որ մեկնելու է ռազմաճակատ, բայց կրկին նկատվել է Ուկրաինայի մայրաքաղաքում։
