Բաժիններ՝

Նա կարող է դառնալ դարաշրջանի խաղացող՝ ինչպես Մեսսին և Ռոնալդուն. Դե լա Ֆուենտե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի ներուժի մասին իր կարծիքով։

«Նա սահմանափակում չունի։ Մենք չգիտենք, թե ինչի նա կարող է հասնել։ Դա մեծապես կախված է հենց իրենից։ Նա կարող է դառնալ դարաշրջանի խաղացող, պատմական խաղացող, ինչպիսիք են Մեսսին, Մարադոնան կամ Կրիշտիանուն։ Նա կարող է հասնել մեծության, բայց դեռ երկար ճանապարհ ունի անցնելու», — մարզչի խոսքերն է մեջբերել Barca Universal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ Յամալի արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։ Նա մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստն է։

Armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս