ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը կարևորել է TRIPP-ի դերը տարածաշրջանային կապերի զարգացման գործում
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Թալիաշվիլին մասնակցել է ԱՄՆ-Վրաստան գործարար խորհրդի տարեկան նիստին։
Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատնից, դիվանագետն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների վերականգնման կարևորությունը։ Նա նաև անդրադարձել է Վրաստանի դերին Միջին միջանցքի զարգացման գործում և խոսել է Վրաստանի կառավարության արդյունավետ ջանքերի մասին։
Դիվանագետն ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնության և TRIPP նախագծի դերի կարևորությունը տարածաշրջանային կապերի զարգացման գործում։
