Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է. ՀՎԿԱԿ

ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024 թվականի սեպտեմբեր ամսից. տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

«Պլանային պատվաստումներում բարձր ընդգրկվածությունը, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով իրականացված պատվաստումները նպաստեցին իրավիճակի կայունացմանը։

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է։ Այն փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով։

Կարմրուկով վարակված մեկ անձը կարող է վարակել 10 չպատվաստված մարդուց 9-ին՝ սերտ շփման ժամանակ:

Գաղտնի շրջանի տևողությունը 7-23 օր է, միջինը՝ 10-14 օր։

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:

Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ»,- ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս