Թուրքական սրճարանում տեղացի մոտոցիկլիստուհին ծեծի է ենթարկել ռուսաստանցի զբոսաշրջիկ երիտասարդ կնոջը. SHOT

Թուրքական սրճարանում տեղացի մոտոցիկլիստուհին ծեծի է ենթարկել ռուսաստանցի զբոսաշրջիկ երիտասարդ կնոջը: Դրանից հետո կինն արագ փախուստի է դիմել իր մոտոցիկլետով, գրում է SHOT թելեգրամյան ալիքը։

SHOT-ը տեղեկացել է, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը Ալանիայի Cıtırım հացի փռին կից սրճարանում։ Ըստ ռուսաստանցի զբոսաշրջիկ Աննայի՝ մոտոցիկլիստուհին զուգարան գնալիս անցել է կողքով և հարվածել իր ոտքին։ Երբ Աննան բողոքել է, մոտոցիկլիստուհին, ըստ Աննայի, բռունցքներով հարձակվել է իր վրա, ծեծել է իրեն, ապա դուրս սրճարանից գալով, փախել է մոտոցիկլետով։

Սրճարանի աշխատակիցներն օգնել են կնոջը զանգահարել ոստիկանություն: Այնուհետև նա գնացել է ոստիկանական բաժանմունք, որտեղ արձանագրել են նրա վնասվածքները։ Հարձակվողը ևս տարվել է այնտեղ։ Պարզվել է, որ կասկածյալը 27-ամյա տեղացի մոտոցիկլիստուհի է, որն, Աննայի պատմածով, շարունակել է սպառնալ իրեն և նույնիսկ ոստիկանական բաժանմունքում ազգայնական վիրավորանքներ հնչեցնել իր հասցեին։

Ի վերջո, Աննան հրաժարվել է բողոք ներկայացնել, չնայած, ըստ նրա, ոստիկանությունն իր կողմից էր և առաջարկել է ձևակերպել բողոքը։ Ալիքը գրում է, որ կոնֆլիկտը «կարգավորվել է բանավոր կերպով»։

 

Տեսանյութեր

Լրահոս