«Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը որ Նիկոլն ու իր թիմն ունենային,ազգովի չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով»». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Կարդացի Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին ու հպարտություն ապրեցի,որ ՀՀ-ն ունեցել է նման պետականամետ ու ազգային շահը պաշտպանող նախագահ։

Թե բա` կհրապարակենք Սերժ Սարգսյանի նամակը։

Հրապարակեցի՞ք,մոլոդեց։

Եվ հետո՞…

Հերթական անգամ պարզվեց,որ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն ու ջատագովն է:

Բանակցությունները տորպեդահարում է Ադրբեջանը։

Համանախագահների անհասցե հայտարարությունները «ջուր են լցնում Ալիեւի ջրաղացին»։

Հայաստանը պատրատ է փոխզիջումների,բայց ոչ թե միակողմանի զիջումների։

Արցախի ինքնորիշման իրավիւնքը ՝ Սերժ Սարգսյանի համար «կարմիր գիծ» է։

Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով ու խախտում է ռազմական բալանսը։

Սրանք թեզեր են,որոնք պաշտպանում են ՀՀ ու Արցախի շահերը։

Այս նամակը դրական արդյունք էլ տվել է. դրանից հետո ՀՀ՚-ն ՌԴ -ի հետ կնքեց 300 մլն դոլար արտոնյալ պայմաններով ռուսական զենքի ներքին գործարանային գներով ձեռքբերման պայմանագիր։

Եվ նույնիսկ 2019-ին Նըկոլին առաջարկված փաթեթով հանրաքվեով էր որոշվելու Արցախի ճակատագիրը։

Ի՞նչ արեց Նիկոլը։

Հանձնեց Պրահայում Արցախն Ալիեւին։

Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը որ Նիկոլն ու իր թիմն ունենային,ազգովի չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով»»։

Տեսանյութեր

Լրահոս