Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն
Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։
Պրոֆիլակտիկ աշխատանքները կկատարվեն դեկտեմբերի 3-ին ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում։

