Բաժիններ՝

Առգրավվել է մեծաքանակ մեթամֆետամին և մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 26-ին:

Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեց 40-ամյա տղամարդը:

Նրա խուզարկությամբ հայտնաբերված տոպրակում կար մեթամֆետամինի նմանվող 201 գրամ զանգված։

Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Երևան քաղաքի քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նոյեմբերի 27-ին դատարանի որոշումների հիման վրա կատարված խուզարկություններով տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին 575 գրամ մեթամֆետամինի և 1275 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայում` զիպ փականով հինգ փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս