Ուիթքոֆը մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ուիթքոֆն այժմ մեկնում է Ռուսաստան»,-ասել է նա։
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը, ինչպես սպասվում է, այսօր Պուտինին կներկայացնի Կիևի իշխանությունների հետ համաձայնեցված խաղաղության ծրագիրը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախագահը նրան կընդունի Մոսկվայում դեկտեմբերի 2-ի կեսօրին։

