ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են ռուսական ակտիվների ապագան
Ֆլորիդայում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները բարձրացրել են սառեցված ռուսական ակտիվների շարունակական օգտագործման հարցը: Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Կողմերը քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, ինչպես նաև արևմտյան երկրների կողմից սառեցված բազմամիլիարդ դոլարանոց ռուսական ակտիվների ճակատագիրը (…): Սառեցված ակտիվների հարցը ռուսական կողմի համար առանցքային էր»,- հաղորդում է հեռուստաալիքը։

