Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարը
Բաքվի դատարանը ձերբակալել է Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիին։ Այս մասին հաղորդում է «Trend» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հանրապետության պետական անվտանգության ծառայության աղբյուրին։
«Սաբայիլի շրջանային դատարանի որոշմամբ Քերիմլին կալանավորվել է երկու ամիս և 13 օրով»,- ասվում է հայտարարության մեջ։
Քաղաքական գործիչը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով («Իշխանությունը բռնի զավթելու կամ սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ»):

