Զելենսկին մեկնաբանել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամի իր ալիքում գրել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններից հետո պետք է լուծվեն «դժվար հարցեր»։
Զելենսկին վերջին բանակցությունները անվանել է «շատ կառուցողական»։
«Կան դժվար հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն»,- նշել է նա։
Զելենսկին հավելել է, որ ուկրաինացի ներկայացուցիչները «մի քանի օրից» կվերադառնան Եվրոպա։ Ուկրաինական կողմը հետագա որոշումներ կկայացնի նրանց հետ խոսելուց և ամբողջական զեկույցը ստանալուց հետո։


