Բաժիններ՝

Լեհաստանում իրականացվել են ենթաուղեծրային հրթիռի  հաջող փորձարկումներ

Լեհաստանն անցկացրել է սեփական արտադրության ենթաուղեծրային հրթիռի հաջող փորձարկումներ:

Այս մասին հայտնել է երկրի Ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։

«Այսօր Ուստկայի ռազմաօդային ուժերի զինափորձարանում տեղի ունեցավ եռաստիճան ենթաուղեծրային հրթիռի հաջող արձակում՝ մշակված կոնսորցիումի կողմից, որի կազմի մեջ են մտնում Սպառազինության ռազմատեխնիկական ինստիտուտը, Լոձի թիվ 1 ռազմական ավիացիոն գործարանը և Gamrat ընկերությունը», – գրել է նա X-ում։

Նրա խոսքով՝ փորձարկումների ժամանակ կատարվել են բոլոր առաջադրված խնդիրները. աստիճանների ճիշտ անջատում, ուղղորդում դեպի առաջադրված կետ և թռիչք առաջադրված հետագծով։ Հրթիռը հասել է 65 կմ բարձրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930