Բաքվի կենտրոնում պայթյունի հետևանքով յոթ մարդ է վիրավորվել

Բաքվի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է յոթ մարդ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի շտապօգնության հանրապետական կենտրոնից։

Տուժածները բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Նշվում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքի Նարիմանի շրջանում գտնվող 5 հարկանի շենքում պայթյունը չի ուղեկցվել հրդեհով։

Իրավապահները հետաքննություն են սկսել կատարվածի պատճառները հասկանալու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930