Այսօր Իսրայել պետության համար ամենալուրջ վտանգը Թուրքիան է ներկայացնում. Ամիխայ Չիկլի
Իսրայելի սփյուռքի հարցերի և հակահրեականության դեմ պայքարի նախարար Ամիխայ Չիկլի.
Այսօր Իսրայել պետության համար ամենալուրջ վտանգը Թուրքիան է ներկայացնում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը վարում են շատ ագրեսիվ և հարձակողական արտաքին քաղաքականություն։
Նրանք այժմ բազաներ են կառուցում Սիրիայի հյուսիսում, թուրքերը զինում են Ալ-Ջուլանիի (Սիրիայի նախագահ) բանակը՝ ջիհադի բանակը, ովքեր բացահայտորեն նշում են, որ իրենց նետերը ուղղում են դեպի Երուսաղեմ։
Իսրայելը պետք է հասկանա, որ խնդիրները կգան հյուսիսից՝ Թուրքիայից և Ալ-Ջուլանիի Սիրիայից։ Թուրքիան կառուցում է ալ-Ջուլանիի Սիրիան որպես Իսրայելին հարձակվելու բազա։ Հետևաբար, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեկուսացնենք Թուրքիային։
Մենք պետք է ամրապնդենք մեր կապերը Կիպրոսի և Հունաստանի հետ. այս շաբաթ մենք նույնիսկ ականատես եղանք համատեղ ռազմածովային զորավարժությունների։
Մենք պետք է նաև համոզենք մեր ընկերներին ԱՄՆ-ում, որ բռնապետը, «Մուսուլման եղբայրների» անդամը, ում ընդդիմության կեսը բանտում է, ով տարածում է թունավոր հակահրեական քարոզչություն, դաշնակից չէ և չի կարող լինել ՆԱՏՕ-ի մաս։

