Փեզեշքիանը կրկին առաջարկել է մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կրկին հայտարարել է  երկրի մայրաքաղաքը Թեհրանից այլ վայր տեղափոխելու անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդել է Fars գործակալությունը:Ըստ գործակալության տեղեկատվության՝ նախագահի որոշման պատճառ է դարձել քաղաքի գերբնակեցումը և այնտեղ ջրի պակասը:

Փեզեշքիանն ընդգծել է, որ եթե մեգապոլիսի բնակչությունը շարունակի աճել, ապա ջրի պաշարները բավարար չեն լինի բոլոր բնակիչներին ապահովելու համար:

«Մենք ընտրություն չունենք: Դա անհրաժեշտություն է», – հայտարարել է նախագահը:

Փեզեշքիանը հավելել է, որ այդ խնդիրը վերաբերում է ոչ միայն Թեհրանին, այլև Իրանի որոշ այլ տարածաշրջանների:

Ավելի վաղ ծովային պաշարների կառավարման հարցերով Իրանի նախագահի ներկայացուցիչ Ալի Աբդոլալիզադեն հայտարարել էր, որ երկրի մայրաքաղաքը Թեհրանից այլ վայր տեղափոխելու հարցը հանվել է օրակարգից, քաղաքում ջրի պակասի խնդիրը լուծելու համար մշակվել է Պարսից ծոցից ջրի մղման նախագիծ:

Տեսանյութեր

Լրահոս