Բաժիններ՝

Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 1000 աճյուն

Ուկրաինան հայտնել է, որ ռուսական կողմը նոյեմբերի 20-ին իրենց է փոխանցել ենթադրաբար ուկրաինացի զինվորականներին պատկանող 1000 մարդու աճյուն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ուկրաինայի՝ ռազմագերիների հարցերով համակարգման կենտրոնից հայտնել են, որ իրավապահ մարմինները ներքին գործերի նախարարության փորձագետների հետ շուտով կիրականացնեն անհրաժեշտ ուսումնասիրություններն ու կփորձեն նույնականացնել վերադարձված աճյունները։

Ռուսաստանը ևս 1000 զոհվածի աճյուն էր փոխանցել ուկրաինական կողմին հոկտեմբերի 23-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս